Thursday, March 7, 2013

Գործիքներ

Կյանքի միջով դեպի մահ գնալուց ամեն ոք ընտրումա այդ ճանապարհը անցնելու սեփական գործիքները: Պրակտիկ ու թեորետիկ գիտելիքները, հմտությունները, արտաքին տեսքը, հավատալիքները, փիլիսոփայությունները, ֆիզիկական ու հոգեբանական ռեսուրսները՝ դրանք բոլորը ըստ երևույթի գործիք են, որոնց նպատակնա մեր կյանքը դարձնել այնպիսին, ինչպիսին մենք իրան ուզում ենք տեսնել: Որոշ գործիքներ հեշտացնում են ճանապարհը, որոշ գործիքներ այն ավելի հետաքրքիր են դարձնում, կամ ավելի իմաստալից, որոշներն էլ անկապ տեղ են զբաղացնում պարկում, ու երբեմն նույնիսկ խանգառում են առաջ գնալ /որովհետև հաճախ ծանր են, անպիտան ու դժվար տեղափոխվող/: Զարմանալիորեն, նման գործիքներից հրաժարվելը մարդկանց համար հաճախ շատ ավելի դժվարա, քան պիտանի գործիքներ ձեռք բերելը:

Կյանքը իմաստալից ու լիակատար ապրելու գաղտնիքներից մեկնա ճիշտ ու պիտանի գործիքներ ընտրել կարողանալը՝ իսկ թե որ գործիքներն են իրոք անհրաժեշտ, ամեն մեկը ընտրումա յուրովի: Մեկի համար դա կարա լինի դաշնամուր նվագելը, մեկ ուրիշի համար քվանթային ֆիզիկային ծանոթանալը, երրորդի՝ արխաիկ շամանական տրանս առաջացնելու մեթոդիկաների ուսումնասիրելը կամ բռնցքամարտ պարապելը, ու հեչ անպայման չի, որ մի մարդու գործիքը մեկ ուրիշի համար նույնքան օգտակար լինի: Տարբեր կյանքեր, տարբեր մարդիկ, տարբեր նպատակներ:

Ու հատուկենտ, շատ հազվագյուտ գործիքներ են, որ օգնում են մահվան մեջ մտնել, ինչպես որ հարկնա:

2 comments:

  1. մի հատ պարզաբանում նվաստիս համար եթե կարելի ա. մահվան մեջ մտնել ասելով ի՞նչ նկատի ունես ու ինչի՞ ա դա հարկավոր:

    ReplyDelete
  2. Մեռնել, քընանալ, ոչինչ ավելի :) հարկավորա, դե որ գոնե անհայտի հանդեպ վախը ամբողջ փորձը չտա ավիրի:

    ReplyDelete