Thursday, January 30, 2014

Յոգայի մասին

Պատկերացրեք սենց մի բան: Ասենք ունեք բժշկի կարիք, դեեե ասենք վիրաբույժի: Հա, գիտեմ, որ մարդիկ չեն սիրում նման բաներ պատկերացնել, բայց մի հատ փորձեք: Ու լսում եք կամ ինչ որ ամսագրում կարդում, որ Հակոբ Հակոբյանը վիրաբույժա, ու որոշում գնալ մոտը:

Հակոբ Հակոբյանը լավ մարդա դուրս գալիս՝ մարդամոտ, լուսավոր, տեսքից ահագին կարդացած: Ձեր հետ ահագին խոսումա վիրաբուժությունից, պատմումա վիրաբուժության պատմության մասին, պատմումա անցյալում ապրած մեծն վիրաբույժների կյանքից ու հաջող վիրաբուժության դեպքերից, ցուցա տալիս լուսանկարներ դեպի վիրաբուժության հայրենիք իր ունեցած ճանապարհորդությունից: Ձեռի հետ ասումա, որ վիրաբուժություն սովորելա հենց տեղ, նու ասենք Հունաստանում կամ Եգիպտոսում, շատ հայտնի վիրաբույժի մոտ: Հետո առաջարկումա պառկել ու սկսումա վիրաբուժությունը:

Նախ դնումա ռելաքսացիոն երաժշտություն ու վառումա բուրումնավետ փայտիկներ՝ բա սենց վիրաբուժությունը լավա էթում ավելի: Հետո պատերից կախումա հին վախտվա վիրաբույժների նկարներ ու վիրաբուժության դասագրքերից անատոմիկ նկարների մեծացրած պլակատներ, հունական աստվածների գունավոր նկարներ, անկյուններում հունական գիպսե արձանիկներա շարում: Հետո առաջարկումա պոզիտիվ մտածել: Թեյա դնում, բան: Մի քիչ միասին գիմնաստիկա եք անում: Մի քիչ էլի եք խոսում վիրաբուժությունից ու իրա տված բազում օգուտներից: Բուսակերությունից էլ եք խոսում՝ բա սաղ հին վիրաբույժները բուսակեր էին: Գնալով Հակոբ Հակոբյանի մոտ վիրաբուժության էկած մարդկանց խմբակա հավաքվում, որոնք մեծ հաճույքով անում են լռիվ նույն բաները: Հետո խմբակի որոշ անդամներ իրենք են սկսում վիրաբուժական պրակտիկա: Իսկ հիմա ասեմ, որ ձեր բախտը դեռ բերելա: Քանի Հակոբ Հակոբյանը դեռ չի սկսել ձեզ կտրել, ամեն ինչ լավա, հա ինչ անենք հիվանդությունը մնումա չբուժված: Ինչիա բերել?

Իսկ հիմա պատկերացրեք, որ մի օր Հակոբ ձաձան այնուամենայնիվ որոշի սկսել ձեր վիրաբուժությունը: Հանումա կասկածելի մաքրության լանցետ: Թույլ ու անվստահ նառկոզի մասին հարցերին ասումա, որ ինքը լավ գիտի, Հունաստանումա էղել, բան, սովորելա հայտնի Ուսուցչի մոտ: Տենցա պետք: Ձեր առարկություններին, թե լանցետը պետքա ախտահանել, էլի ասումա, որ իրա Ուսուցիչը իրան տենց բան չի սովորացրել: Առաջարկներից կարդալ վիրաբուժության ակադեմիկ ինչ որ ձեռնարկ կամ աշխատություն՝ հրաժարվումա: Առաջարկներից կարդալ իրա կողմից սիրված հին վիրաբույժների գրած ձեռնարկներից ու համեմատել իր արածի հետ էլի հրաժարվումա: Կամ համաձայնվումա, բայց չի կարդում: Կամ դեմա տալիս նենց աղավաղած թարգմանություն /երբեմն իր հեղինակությամբ/, որ մարդու զարմանքա տալիս: Ու սկսումա վիրաբուժությունը, առանց նառկոզի, կեղտոտ լանցետով, ռելաքսացիոն երաժշտության ու բուրումնավետ փայտիկի ֆոնի տակ:

Թե ինչ կապ ունի յոգայի ավանդույթի, յոգայի ուսուցիչների ու նման բաների հետ, ինքներդ գլխի ընկեք:

Friday, January 24, 2014

Մի քիչ սաղմնային ալքիմիա

Աշխարհը տեսնել այնպիսին, ինչպիսին որ կա, թե սեփական, թե այլ մարդկանց սուբյեկտիվ ֆիլտրներից դուրս, դժվարա: Շատ ավելի դժվար բանա իրականում, քան կարա թվա:

Առաջին ու հիմնարար դժվար պահը սուբյեկտիվ իմաստային շերտերը տեսնել սովորելնա: Տենց ասենք կատուներն ու ձիերը համարվում են գեղեցիկ, դոդոշներն ու սարդերը՝ ոչ այդքան, համենայն դեպս ոչ բոլորի կողմից: Երկու դեպքում էլ գործ ունենք շատ արխայիկ սուբյեկտիվ իմաստային շերտերի հետ, որոնք, ունենալով իրանց գոյության հստակ պատճառները, այնուամենայնիվ գրեթե ոչ մի կերպ չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը: Նույնը տեղիա ունենում, երբ հերթական միջակ արտաքինով դերասանուհու երկրպագուների ինչ որ խումբ սկսումա համարել աստվածային գեղեցկությամբ, ձայնով ու հարուստ ներքին կյանքով օժտված, հիմնվելով զուտ այլ մարդկանց զգուշորեն ստեղծված ու իրանց հաղորդված իմաստային շերտերի վրա: Մհմ, գլամուրի: Բառի սկզբնական նշանակությունն էր կախարդանքը, իրականության խեղաթյուրումը: Բառի հիմնային, դե ֆակտո իմաստը նույնիսկ մեր օրոք չի փոխվել, եթե մտածենք: Յուրաքանչյուր սեփական հացը իզուր չուտող գովազդի կամ քաղաքական պրոպագանդայի մասնագետ նման սուբյեկտիվ իմաստավորման, վերաիմաստավորման, ու մարդկանց ճիշտ ձևերով սեփական ստեղծած տեսակետների հաղորդման վարպետա: 

Դժվարն այստեղ էնա, որ մարդիկ, հոյակապ տեսնելով որոշ արտաքին շերտերը, մեթոդիկ անտեսում են իրանց ներաշխարհի, սուբյեկտիվ իրականության անփոփոխ, ստատիկ վիճակը պահպանողները: Ասենք բրենդային իրերի ու գովազդի ազդեցությունը հոյակապ տեսնող մարդ կարա խլուրդի նման կույր լինի իրա վրա ազդող քաղաքական պրոպագանդայի հետևանքների հանդեպ: Ու ամենադժվարը սեփական անձին կից սուբյեկտիվ ֆիլտրները տեսնելնա, ու սեփական ՛՛ես՛՛-ի մասին պատկերացումները փոխելը:

Եթե ծանոթ եք արևմտյան ալքիմիային, տեղ սուբյեկտիվի ու օբյեկտիվի տարանջատումը կոչվումա ՛՛կոպիտը նուրբից բաժանել՛՛: Ոսկու փայլը, ազնվությունը ու ցանկալիությունը՝ բուն ծանր մետաղից: Արտահայտության միակ իմաստը չի, ինչը ընդհանրապես ալքիմիկ ՛՛լեզվի՛՛ համար ընդունված բարի ավանդույթա, բայց դե իմաստներից մեկնա:

Thursday, August 29, 2013

Կերիդվեն

Ուելսական լեգենդներում Կերիդվեն անունով մի կին կա: Լեգենդը մոտավորապես սենցա սկսում: Կերիդվենը, լինելով անտառային վհուկ, էրկու էրեխա ունի: Աղջկա անունը Քրեյրի ա, ու ստեղ ամեն ինչ նորմալա ՝ սիրուն խելացի աղջիկա Քրեյրին: Տղու անունը Մորվրանա (մեծ ագռավ), ու նուրբ ասած ոչ գեղեցիկա տղեն, ոչ խելացի, ոչ էլ առանձնապես ուժեղ (չնայած վերջինը հարաբերականա, Կերիդվենը ըստ որոշ աղբյուրների հսկաների ցեղիցա, հսկաներն էլ, երբեմն արտաքնապես մարդկանցից չտարբերվելով, ահագին ավելի ուժեղ կարան լինեն: Նույնիսկ ամենաթույլերը): Մի խոսքով, էնքան տգեղ վախենալու տղայա, ածականը Ավագդույա (բացարձակ խավար: դե պատկերացրեք ինչ բոբոշա Մորվրանը):

Կերիդվենն էլ մտածումա, ինչով օգնի տղուն, ու որոշումա դիմի ստերոիդների ու այլ բժշկական պրեպարատների օգնությանը: Ասելա թե տգեղա լավ, գոնե խելացի լինի: Կաթսայա ճարում, կրակի դնում, ու սկսում մեջը մոգական ըմպելիք էփել: Նենց ըմպելիք, որ խմողը համ պոետա դառնում, համ ապագանա տենում, համ ինտելլեկտնա +100 զարգացնում, համ էլ կախարդելու ունակություն ու այլ բոնուսներա ստանում:  Մի խոսքով էն ամենը, ինչ պետքա նրա համար, որ լուրջ մարդկանց միջավայրում Մորվրանին մարդու տեղ դնեն, հարգեն, սիրեն ու վախենան (դե, վերջինը սենց թե նենց կա, բայց երբեք ավելի շատ չի խանգարի): Քանի որ ինչ հազվագյուտ բաղադրամիջոց ասես պետք չի հերիք չի, մի հատ էլ որոշ բույսեր մենակ ճիշտ աստղերի դասավորվածությունա ուզում, Կերիդվենը իրա ժամանակի մեծ մասը սարերում ու անտառներումա անցկացնում, ու կաթսայի մոտ գալիսա մենակ բույսերը լցելու համար: Իսկ դե քանի որ էդ սաղ մի տարի պիտի էփվի, վարձումա Մորդա անունով կույր բիձու կրակն միշտ վառ պահելու համար, իսկ խառնելու պատասխանատու գործը տալիսա Գվիոն Բախ անունով մուրացկան տղու: Ու տենց մի տարի իրեքով զբաղվում են միջնադարյան ֆարմացևտիկայով:

Ինչպես երևի թե արդեն գլխի ընկաք, մի տարուց ամենինչի համը հելնումա: Բայց դրա մասին մյուս անգամ, հիմա քնել եմ ուզում:

Monday, May 27, 2013

Գրաալ, ուժ, օրենք ու հրեշտակներ

Ժամանակակից սոցիալ մատրիցան շատ էֆֆեկտիվ կարողանումա խանգարել անձնական ուժ ձեռք բերելու առաքելությանը: Փոխարենը այն առաջարկումա մեծ քանակով փոխարինիչներ՝ կամ ուժի ժամանակավոր տնազ տվող, կամ նենց անող, որ մարդ շատ ուժեղ չնեղվի ուժի պակասից: Ոնց որ ասենք խելոք եվրոպացիք էս կամ էն երկրի բնիկներին տալիս էին փայլուն զարդեր, դանակներ ու հրեղեն ջուր, իսկ փոխարենը վերցնում ոսկի, փղոսկր, ու ամենից կարևորը՝ սև փղոսկր: Եթե չգիտեք վերջինը որնա՝ հայդա գրադարան, ահագին բան կիմանաք բարի ու կարեկցող սպիտակ մարդու մասին:

Ուժի ձեռք բերումը /եթե Կաստանեդա եք սիրում, ինքը դա անվանում էր ՛՛ուժ որսալ՛՛, եթե ասպետական լեգենդներ՝ ՛՛Գրաալը փնտրել՛՛, եթե միջնադարյան եվրոպական մոգություն՝ ճանաչել սեփական սուրբ պահապան հրեշտակին/ մի քիչ նմանա Կաֆկայի Օրենքի դռներով անցնելուն: Էն որ պահակը գյուղացուն ասումա, որ Օրենքի դուռը գյուղացին իհարկե կարա մտնի, բայց դե հիմա չէ, հետո, մենակ երբ հարմար լինի պահակին: Իսկ նենց արգելվածա ու տաբու, ու դռներից էն կողմ էլի լիքը պահակներ կան, մեկը մյուսից չար ու անողոք: Ջարդը հաստատ կտան, իսկ ինքը՝ պահակը բարիա, ու ջարդը չի տա: Մի խոսքով, հետո, իսկ հիմա գյուղացին կարա նստի ու սպասի էդ հետոյվան ինչքան ուզի: Գյուղացին նստումա, մեկ մեկ դռնից էն կոմա փորձում նայի, մեկ մեկ պահակին կաշառելա փորձում /վերջինս մեծ հաճույքով կաշառվումա, բայց դե ներս մեկա չի թողում/: Թե ինչովա էդ սաղ պրծնում՝ եթե քչից ծանոթ եք Կաֆկայի գործերի հետ, ապա գիտեք: 20րդ դարի ալքիմիայի իտալական դպրոցի նեղ շրջաններում խիստ հայտնի ներկայացուցիչներից մեկը համեմատում էր Կաֆկայի գյուղացուն չկայացած ալքիմիկոսի հետ: Ու էլի մի քանի արժեքավոր նշում անում՝ թե հենց ինչա պետք անել ուժը ու գիտելիքը պահակող էակների հետ:

Իսկ դե նենց՝ մարդու ազատականացումը, ուժի ձեռք բերումը, անկախացումը արտաքին գործոններից, ինքն իրեն պատկանել սկսելը շատ մեծ տաբույա: Չի կարելի: Կամ կարելիա, բայց էսօր չէ: Երբ պահակը թույլ տա, նոր: Ասենք վաղը: Իսկ քանի դեռ սպասում ես՝ ահա քեզ փայլուն խաղալիքներ, որ սպասելը հեշտ լինի: 

Thursday, May 16, 2013

Դժվար ապրուստ

Իրականությունն անտեսելը անհամեմատ ավելի հեշտա, քան այդ իրականությունը սեփական կամքի համաձայն իրոք փոխելու փորձ ձեռնարկելը: Բարձր ու բոցավառ խոստումներ տալը ավելի հեշտա, քան իրոք ինչ որ բան պլանավորելն ու անելը: Ավելի հիմար մարդկանց առջև խելացի ու բանիմաց էրևալը ավելի հեշտա, քան ինչ որ նոր բան սովորելը: Տեղում մնալը, միաժամանակ հեքիաթներ պատմելով, որ տեղում մնալուց լավ բան չկա, կամ տեղում մնալու պատասխանատվությունը գցելով այլոց վրա, ավելի հեշտա, քան տեղից առաջին քայլն անելը: Համայն աշխարհը իրա սաղ մարդկանցով արդար, ազնիվ ու բարի սարքելու մասին փիլիսոփայական երգեր բաղաձայնելը ավելի հեշտա, քան գաղտնիության ներքո ու ոչ մեկին երբեք ոչ մի բան չասելով ինչ որ փոքրիկ բարի գործ անելը: Ամբողջ կյանքը խաբկանքների մեջ անցկացնելը ավելի հեշտա, քան գոնե մի օր ոչ մի սուտ չասելը ոչ մարդկանց և ոչ ինքդ քեզ: Պատմելը, որ փողը, ուժը, իշխանությունը կեղտա ու չարիք, ավելի հեշտա, քան փողը գնահատելն, հասկանալն ու ծառայեցնելը, ամեն օր օր օրի հետևից ավելի ուժեղ դառնալը, ու գոնե սեփական էմոցիաների ու հույզերի հանդեպ իշխանություն ձեռք բերելը:

Շատ քիչ մարդ կա, որ կամենումա ապրել դժվար: Անհամեմատ ավելի քիչ այն մարդկանցից, որ գերադասում են ամեն անկյունին պատմել, թե ինչ դժվարա ապրուստը:

Friday, March 8, 2013

Տոկոսային

Մարդիկ (համենայնդեպս մարդկային ընտանիքի մեծ մասը) սովոր են կյանքը ապրել միայն 10 տոկոսով: Խոսքը ամենևին միջակ ամսագրային ու հեռուստատեսային ուղեղի 10 տոկոսի մասին ծամած ծեծված մտքի մասին չի, ոչ էլ ասենք 10 տոկոսնա ակադեմիկ թիվ, մոտավոր քցած բռնածա: Բայց դե փաստը մնումա փաստ՝ մեր որոշումների մեծ մասը մեր փոխարեն որոշված են, մեր մտքերի մեծ մասը մեր փոխարեն մտածել են, փաթեթավորել, ծամել ու դրել ուղեղներս, մեր օրվա մեծ մասը անցնումա աննպատակ ու անմիտ թրև գալով, մեր մարմինները նույնիսկ մոտ չեն սեփական պոտենցիալի մաքսիմումին, մեր էմոցիաները միջին ուժգնության մակարդակից չեն բարձրանում, առաջանում են մեր գիտակցությունից ու կամքից դուրս ու ուղղված են միջակ ու ձանձրալի բաների վրա, մեր կամքը ավտոմատի վրայա աշխատում, մեր հաճույքը հաճախ գունատա ու կարճ, իսկ օրեր, որ իրոք նոր բան ենք սովորում կամ դառնում ենք ավելին, քան կանք, իհարկե կան... բայց դե էլի, էդքան էլ շատ չեն, քաոտիկ են գալիս գնում ու նույնիսկ մոտ չեն էն թվին, որը կարա լինի: Նույնիսկ երբ հանգստանում ենք, անում ենք ինչ ասես բացի հանգստանալուց:

Էսիկ նախերգանք էր, խոսքը ամենևին ծույլ մարդկության մասին չի: Խոսքը նրա մասինա, որ մենակ կենսագործունեության պոտենցիալի մաքսիմումին մոտենալուցա մարդկային գիտակցությունը /ու ոչ միայն գիտակցությունը/ սկսում իր գաղտնիքները բացել մարդու առաջ: Կապ չունի, հենց որ մաքսիմումին՝ գաղտնիքները շատ են, իսկ գիտակցությունը խավարով պատված: Ոչ էլ անպայմանա մաքսիմումին հասած լինել՝ մեթոդիկ, օրեցօր ձգտելը հերիքա: Բայց երբ նայում ես սովորաբար գիտակցության ու տիեզերքի գաղտնիքների թեմայով ջուր ծեծող, ջուր ծեծելը սեփական օրվա հաց ու ապրուստ սարքած շիզոթերիկ մասսաներին, նուրբ ասած կասկածներ են առաջանում, որ իրանք որևէ կերպ ու որևէ բնագավառում իրոք ապրում են լիակատար ու մաքսիմալ պոտենցիալով՝ բացի երևի ջուր ծեծելու պոտենցիալից, որը անշուշտ անհավատալի բարձունքներիա:

Իսկ եթե որոշեք փորձարկել ասածս... մի օր փորձեք պառկել, դիակային աստիճանի թուլացնել բոլոր մկանները, ամբողջովին անջատել մտքերը ու առանց քնելու տենց մի ժամ ժամուկես մնալ մաքսիմալ հանգստի մեջ: Միանգամից դժվար հաջողվի, բայց երբ հաջողվի... սփոյլերություն չանեմ, թե ինչ կլինի:

Thursday, March 7, 2013

Գործիքներ

Կյանքի միջով դեպի մահ գնալուց ամեն ոք ընտրումա այդ ճանապարհը անցնելու սեփական գործիքները: Պրակտիկ ու թեորետիկ գիտելիքները, հմտությունները, արտաքին տեսքը, հավատալիքները, փիլիսոփայությունները, ֆիզիկական ու հոգեբանական ռեսուրսները՝ դրանք բոլորը ըստ երևույթի գործիք են, որոնց նպատակնա մեր կյանքը դարձնել այնպիսին, ինչպիսին մենք իրան ուզում ենք տեսնել: Որոշ գործիքներ հեշտացնում են ճանապարհը, որոշ գործիքներ այն ավելի հետաքրքիր են դարձնում, կամ ավելի իմաստալից, որոշներն էլ անկապ տեղ են զբաղացնում պարկում, ու երբեմն նույնիսկ խանգառում են առաջ գնալ /որովհետև հաճախ ծանր են, անպիտան ու դժվար տեղափոխվող/: Զարմանալիորեն, նման գործիքներից հրաժարվելը մարդկանց համար հաճախ շատ ավելի դժվարա, քան պիտանի գործիքներ ձեռք բերելը:

Կյանքը իմաստալից ու լիակատար ապրելու գաղտնիքներից մեկնա ճիշտ ու պիտանի գործիքներ ընտրել կարողանալը՝ իսկ թե որ գործիքներն են իրոք անհրաժեշտ, ամեն մեկը ընտրումա յուրովի: Մեկի համար դա կարա լինի դաշնամուր նվագելը, մեկ ուրիշի համար քվանթային ֆիզիկային ծանոթանալը, երրորդի՝ արխաիկ շամանական տրանս առաջացնելու մեթոդիկաների ուսումնասիրելը կամ բռնցքամարտ պարապելը, ու հեչ անպայման չի, որ մի մարդու գործիքը մեկ ուրիշի համար նույնքան օգտակար լինի: Տարբեր կյանքեր, տարբեր մարդիկ, տարբեր նպատակներ:

Ու հատուկենտ, շատ հազվագյուտ գործիքներ են, որ օգնում են մահվան մեջ մտնել, ինչպես որ հարկնա: