Friday, January 24, 2014

Մի քիչ սաղմնային ալքիմիա

Աշխարհը տեսնել այնպիսին, ինչպիսին որ կա, թե սեփական, թե այլ մարդկանց սուբյեկտիվ ֆիլտրներից դուրս, դժվարա: Շատ ավելի դժվար բանա իրականում, քան կարա թվա:

Առաջին ու հիմնարար դժվար պահը սուբյեկտիվ իմաստային շերտերը տեսնել սովորելնա: Տենց ասենք կատուներն ու ձիերը համարվում են գեղեցիկ, դոդոշներն ու սարդերը՝ ոչ այդքան, համենայն դեպս ոչ բոլորի կողմից: Երկու դեպքում էլ գործ ունենք շատ արխայիկ սուբյեկտիվ իմաստային շերտերի հետ, որոնք, ունենալով իրանց գոյության հստակ պատճառները, այնուամենայնիվ գրեթե ոչ մի կերպ չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը: Նույնը տեղիա ունենում, երբ հերթական միջակ արտաքինով դերասանուհու երկրպագուների ինչ որ խումբ սկսումա համարել աստվածային գեղեցկությամբ, ձայնով ու հարուստ ներքին կյանքով օժտված, հիմնվելով զուտ այլ մարդկանց զգուշորեն ստեղծված ու իրանց հաղորդված իմաստային շերտերի վրա: Մհմ, գլամուրի: Բառի սկզբնական նշանակությունն էր կախարդանքը, իրականության խեղաթյուրումը: Բառի հիմնային, դե ֆակտո իմաստը նույնիսկ մեր օրոք չի փոխվել, եթե մտածենք: Յուրաքանչյուր սեփական հացը իզուր չուտող գովազդի կամ քաղաքական պրոպագանդայի մասնագետ նման սուբյեկտիվ իմաստավորման, վերաիմաստավորման, ու մարդկանց ճիշտ ձևերով սեփական ստեղծած տեսակետների հաղորդման վարպետա: 

Դժվարն այստեղ էնա, որ մարդիկ, հոյակապ տեսնելով որոշ արտաքին շերտերը, մեթոդիկ անտեսում են իրանց ներաշխարհի, սուբյեկտիվ իրականության անփոփոխ, ստատիկ վիճակը պահպանողները: Ասենք բրենդային իրերի ու գովազդի ազդեցությունը հոյակապ տեսնող մարդ կարա խլուրդի նման կույր լինի իրա վրա ազդող քաղաքական պրոպագանդայի հետևանքների հանդեպ: Ու ամենադժվարը սեփական անձին կից սուբյեկտիվ ֆիլտրները տեսնելնա, ու սեփական ՛՛ես՛՛-ի մասին պատկերացումները փոխելը:

Եթե ծանոթ եք արևմտյան ալքիմիային, տեղ սուբյեկտիվի ու օբյեկտիվի տարանջատումը կոչվումա ՛՛կոպիտը նուրբից բաժանել՛՛: Ոսկու փայլը, ազնվությունը ու ցանկալիությունը՝ բուն ծանր մետաղից: Արտահայտության միակ իմաստը չի, ինչը ընդհանրապես ալքիմիկ ՛՛լեզվի՛՛ համար ընդունված բարի ավանդույթա, բայց դե իմաստներից մեկնա:

No comments:

Post a Comment