Thursday, January 30, 2014

Յոգայի մասին

Պատկերացրեք սենց մի բան: Ասենք ունեք բժշկի կարիք, դեեե ասենք վիրաբույժի: Հա, գիտեմ, որ մարդիկ չեն սիրում նման բաներ պատկերացնել, բայց մի հատ փորձեք: Ու լսում եք կամ ինչ որ ամսագրում կարդում, որ Հակոբ Հակոբյանը վիրաբույժա, ու որոշում գնալ մոտը:

Հակոբ Հակոբյանը լավ մարդա դուրս գալիս՝ մարդամոտ, լուսավոր, տեսքից ահագին կարդացած: Ձեր հետ ահագին խոսումա վիրաբուժությունից, պատմումա վիրաբուժության պատմության մասին, պատմումա անցյալում ապրած մեծն վիրաբույժների կյանքից ու հաջող վիրաբուժության դեպքերից, ցուցա տալիս լուսանկարներ դեպի վիրաբուժության հայրենիք իր ունեցած ճանապարհորդությունից: Ձեռի հետ ասումա, որ վիրաբուժություն սովորելա հենց տեղ, նու ասենք Հունաստանում կամ Եգիպտոսում, շատ հայտնի վիրաբույժի մոտ: Հետո առաջարկումա պառկել ու սկսումա վիրաբուժությունը:

Նախ դնումա ռելաքսացիոն երաժշտություն ու վառումա բուրումնավետ փայտիկներ՝ բա սենց վիրաբուժությունը լավա էթում ավելի: Հետո պատերից կախումա հին վախտվա վիրաբույժների նկարներ ու վիրաբուժության դասագրքերից անատոմիկ նկարների մեծացրած պլակատներ, հունական աստվածների գունավոր նկարներ, անկյուններում հունական գիպսե արձանիկներա շարում: Հետո առաջարկումա պոզիտիվ մտածել: Թեյա դնում, բան: Մի քիչ միասին գիմնաստիկա եք անում: Մի քիչ էլի եք խոսում վիրաբուժությունից ու իրա տված բազում օգուտներից: Բուսակերությունից էլ եք խոսում՝ բա սաղ հին վիրաբույժները բուսակեր էին: Գնալով Հակոբ Հակոբյանի մոտ վիրաբուժության էկած մարդկանց խմբակա հավաքվում, որոնք մեծ հաճույքով անում են լռիվ նույն բաները: Հետո խմբակի որոշ անդամներ իրենք են սկսում վիրաբուժական պրակտիկա: Իսկ հիմա ասեմ, որ ձեր բախտը դեռ բերելա: Քանի Հակոբ Հակոբյանը դեռ չի սկսել ձեզ կտրել, ամեն ինչ լավա, հա ինչ անենք հիվանդությունը մնումա չբուժված: Ինչիա բերել?

Իսկ հիմա պատկերացրեք, որ մի օր Հակոբ ձաձան այնուամենայնիվ որոշի սկսել ձեր վիրաբուժությունը: Հանումա կասկածելի մաքրության լանցետ: Թույլ ու անվստահ նառկոզի մասին հարցերին ասումա, որ ինքը լավ գիտի, Հունաստանումա էղել, բան, սովորելա հայտնի Ուսուցչի մոտ: Տենցա պետք: Ձեր առարկություններին, թե լանցետը պետքա ախտահանել, էլի ասումա, որ իրա Ուսուցիչը իրան տենց բան չի սովորացրել: Առաջարկներից կարդալ վիրաբուժության ակադեմիկ ինչ որ ձեռնարկ կամ աշխատություն՝ հրաժարվումա: Առաջարկներից կարդալ իրա կողմից սիրված հին վիրաբույժների գրած ձեռնարկներից ու համեմատել իր արածի հետ էլի հրաժարվումա: Կամ համաձայնվումա, բայց չի կարդում: Կամ դեմա տալիս նենց աղավաղած թարգմանություն /երբեմն իր հեղինակությամբ/, որ մարդու զարմանքա տալիս: Ու սկսումա վիրաբուժությունը, առանց նառկոզի, կեղտոտ լանցետով, ռելաքսացիոն երաժշտության ու բուրումնավետ փայտիկի ֆոնի տակ:

Թե ինչ կապ ունի յոգայի ավանդույթի, յոգայի ուսուցիչների ու նման բաների հետ, ինքներդ գլխի ընկեք:

2 comments:

  1. Էհ, քե մատաղ... Կարևորն էնա, որ մարդկանց դուր ա գալիս: Իրար գլուխ են հավաքվում, զրից են անում, բարձր հոգևոր արժեքներով ձեռնածություն (ժանգլիրավատ) անում (չշփոթել ձեռնաշարժության հետ, չնայած որ տարբերությունը չնչին ա), իրենց դա ահագին ուրախացնում ա ու սեփական արժեքի զգացմունք տալիս, ու թքա՜ծ թե արդյունքն էն չի, ինչ պիտի, ևստ գաղափարի լիներ... Զատո իրենք կայֆ դեմքեր են

    ReplyDelete
  2. Խոխման էնա, որ ժամանակակից յոգայի ակրոբատիկ դիրքերի մի զգալի մասը հնդիկները 19րդ դարում թխել են եվրոպական գիմնաստիկայից, մեկ այլ մասը իրանց ավանդական ժողովրդական ըմբշամարտից, ու տենց: Մեր յոգիստներին ասում ես, ահագին նեղանում են :D

    ReplyDelete