Thursday, May 16, 2013

Դժվար ապրուստ

Իրականությունն անտեսելը անհամեմատ ավելի հեշտա, քան այդ իրականությունը սեփական կամքի համաձայն իրոք փոխելու փորձ ձեռնարկելը: Բարձր ու բոցավառ խոստումներ տալը ավելի հեշտա, քան իրոք ինչ որ բան պլանավորելն ու անելը: Ավելի հիմար մարդկանց առջև խելացի ու բանիմաց էրևալը ավելի հեշտա, քան ինչ որ նոր բան սովորելը: Տեղում մնալը, միաժամանակ հեքիաթներ պատմելով, որ տեղում մնալուց լավ բան չկա, կամ տեղում մնալու պատասխանատվությունը գցելով այլոց վրա, ավելի հեշտա, քան տեղից առաջին քայլն անելը: Համայն աշխարհը իրա սաղ մարդկանցով արդար, ազնիվ ու բարի սարքելու մասին փիլիսոփայական երգեր բաղաձայնելը ավելի հեշտա, քան գաղտնիության ներքո ու ոչ մեկին երբեք ոչ մի բան չասելով ինչ որ փոքրիկ բարի գործ անելը: Ամբողջ կյանքը խաբկանքների մեջ անցկացնելը ավելի հեշտա, քան գոնե մի օր ոչ մի սուտ չասելը ոչ մարդկանց և ոչ ինքդ քեզ: Պատմելը, որ փողը, ուժը, իշխանությունը կեղտա ու չարիք, ավելի հեշտա, քան փողը գնահատելն, հասկանալն ու ծառայեցնելը, ամեն օր օր օրի հետևից ավելի ուժեղ դառնալը, ու գոնե սեփական էմոցիաների ու հույզերի հանդեպ իշխանություն ձեռք բերելը:

Շատ քիչ մարդ կա, որ կամենումա ապրել դժվար: Անհամեմատ ավելի քիչ այն մարդկանցից, որ գերադասում են ամեն անկյունին պատմել, թե ինչ դժվարա ապրուստը:

No comments:

Post a Comment