Monday, May 27, 2013

Գրաալ, ուժ, օրենք ու հրեշտակներ

Ժամանակակից սոցիալ մատրիցան շատ էֆֆեկտիվ կարողանումա խանգարել անձնական ուժ ձեռք բերելու առաքելությանը: Փոխարենը այն առաջարկումա մեծ քանակով փոխարինիչներ՝ կամ ուժի ժամանակավոր տնազ տվող, կամ նենց անող, որ մարդ շատ ուժեղ չնեղվի ուժի պակասից: Ոնց որ ասենք խելոք եվրոպացիք էս կամ էն երկրի բնիկներին տալիս էին փայլուն զարդեր, դանակներ ու հրեղեն ջուր, իսկ փոխարենը վերցնում ոսկի, փղոսկր, ու ամենից կարևորը՝ սև փղոսկր: Եթե չգիտեք վերջինը որնա՝ հայդա գրադարան, ահագին բան կիմանաք բարի ու կարեկցող սպիտակ մարդու մասին:

Ուժի ձեռք բերումը /եթե Կաստանեդա եք սիրում, ինքը դա անվանում էր ՛՛ուժ որսալ՛՛, եթե ասպետական լեգենդներ՝ ՛՛Գրաալը փնտրել՛՛, եթե միջնադարյան եվրոպական մոգություն՝ ճանաչել սեփական սուրբ պահապան հրեշտակին/ մի քիչ նմանա Կաֆկայի Օրենքի դռներով անցնելուն: Էն որ պահակը գյուղացուն ասումա, որ Օրենքի դուռը գյուղացին իհարկե կարա մտնի, բայց դե հիմա չէ, հետո, մենակ երբ հարմար լինի պահակին: Իսկ նենց արգելվածա ու տաբու, ու դռներից էն կողմ էլի լիքը պահակներ կան, մեկը մյուսից չար ու անողոք: Ջարդը հաստատ կտան, իսկ ինքը՝ պահակը բարիա, ու ջարդը չի տա: Մի խոսքով, հետո, իսկ հիմա գյուղացին կարա նստի ու սպասի էդ հետոյվան ինչքան ուզի: Գյուղացին նստումա, մեկ մեկ դռնից էն կոմա փորձում նայի, մեկ մեկ պահակին կաշառելա փորձում /վերջինս մեծ հաճույքով կաշառվումա, բայց դե ներս մեկա չի թողում/: Թե ինչովա էդ սաղ պրծնում՝ եթե քչից ծանոթ եք Կաֆկայի գործերի հետ, ապա գիտեք: 20րդ դարի ալքիմիայի իտալական դպրոցի նեղ շրջաններում խիստ հայտնի ներկայացուցիչներից մեկը համեմատում էր Կաֆկայի գյուղացուն չկայացած ալքիմիկոսի հետ: Ու էլի մի քանի արժեքավոր նշում անում՝ թե հենց ինչա պետք անել ուժը ու գիտելիքը պահակող էակների հետ:

Իսկ դե նենց՝ մարդու ազատականացումը, ուժի ձեռք բերումը, անկախացումը արտաքին գործոններից, ինքն իրեն պատկանել սկսելը շատ մեծ տաբույա: Չի կարելի: Կամ կարելիա, բայց էսօր չէ: Երբ պահակը թույլ տա, նոր: Ասենք վաղը: Իսկ քանի դեռ սպասում ես՝ ահա քեզ փայլուն խաղալիքներ, որ սպասելը հեշտ լինի: 

No comments:

Post a Comment