Thursday, February 28, 2013

Իմացիր քո տեղը

Ինձ միշտ հետաքրքրելա, թե ինչպես, ունենալով գրեթե անսահմանափակ պոտենցիալ, հսկայական հնարավորություններ, հազարավոր ճանապարհներ, մարդիկ ընտրում են սեփական պարփակ աշխարհիկը, լցնում այն այդքան սիրելի, տարիներով բուծած պատրանքներով, ու վախենում քայլ անգամ անել այդքան անվտանգ թվացող պատերից դուրս: Դրան մեկ էլ ասում են ՛՛սեփական տեղն իմանալ՛՛:

Ու բնականաբար, եթե մարդ ինչ ինչ պատճառներով ավելի լավ տեղա ուզում, կամ ուղղակի մի էրկու քայլ իրա տեղից էն կողմա անում, համայն աշխարհով ամեն ինչ կարան անեն, որ վերադառնա իր տեղը, ու աշխարհի ստազիսը, հանգստությունը չխանգարի: Տարբեր ձևեր կարա ստանա՝ երգիծանքից մինչև բացահայտ թշնամանք: Բնականաբար այդ մարդու միայն լավն ցանկանալով են անում՝ չէ որ ինքն էլ չգիտի, ինչ է ուզում: Իսկ այ համայնքը, սոցիումը գիտի: Համայնքը, սոցիումը ուզումա միջակություններ, ուզումա բաղկացած լինի մարդկանցից, որոնք չեն խախտում իրերի բնականոն ընթացքը, չեն խախտում համայնատիրական օրլոգը /գերմանական մետաֆիզիկայում՝ սկզբնական օրենք, ճակատագրին ձև ու ուղղություն տվող սկզբունք/, մարդկանցից, որոնք լավ գիտեն իրենց տեղը:

No comments:

Post a Comment