Wednesday, February 27, 2013

Կամավանու

Բարի գալուստ, անցորդ: Եթե գտնես այստեղ քեզ հետաքրքրող թեմաներ, ես մենակ ուրախ կլինեմ: Եթե չգտնես՝ իմ մեղքը չէ, բլոգիս նպատակը ամենևին բոլորին ու ամենքին հետաքրքրելը չէ:

Միջնադարյան Ճապոնիայում քաղաքի փողոցներում շատ հետաքրքիր ու հազվադեպ պատահող ցուցանակներ կային: Պատկերված էին ճապոնական մանգաղ /կամա/, օղակ /վա/ ու հիրագանա այբուբենի ՛՛նու՛՛ տառը: Միասին ստացվում էր կամավանու: Իմաստը մոտավորապես կարելի է թարգմանել որպես ՛՛մենք թքած ունենք՛՛, կամ ՛՛ինչ լինումա լինի՛՛: Նման ցուցանակներ կախում էին այդ ժամանակվա լավագույն մարտարվեստի դպրոցները, որոնց ներկայացուցիչները խորապես թքած ունեին, իրանց մոտ նոր աշակերտ կմտնի թե չէ: Մարդիկ էլ, նույնիսկ ով ծանոթ էր գաղտնագրին, չէին շտապում մտնել, որովհետև նման դպրոցներում տիրում էր դժոխային խստություն ու կարգապահություն:

Իմ բլոգը ամենևին նման որակի չի հավակնում: Բայց դե ՛՛կամավանուն՛՛ ամբողջովին արտահայտում է իմ կարծիքը ընթերցողների քանակի վերաբերյալ: Եթե հանդգնես մտնել, անցորդ՝ բարով մտնես: Իմ գործը ցուցանակ կախելն է:





No comments:

Post a Comment